ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պետդեպն ու Սպիտակ տունն Իսրայելին կոչ են արել հետաքննել հրեա զինվորների կողմից պաղեստինցի կալանավորների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքները

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է, որ Իսրայելը պետք է ամբողջությամբ հետաքննի իր զինվորների կողմից պաղեստինցի կալանավորների նկատմամբ սեռական բռնության վերաբերյալ մեղադրանքները, որոնք հնչել են այն բանից հետո, երբ իսրայելական Channel 12 ալիքը հրապարակել է սկանդալային տեսանյութ: Այս մասին գրում է The Guardian-ը:

Կադրերում երևում է՝ ինչպես են զինվորները կալանավորին տանում հսկողության տեսախցիկներից հեռու՝ բռնություն իրականացնելու համար:

Պետքարտուղարության մամուլի խոսնակ Մեթյու Միլլերն ասել է, որ ԱՄՆ պաշտոնյաները ուսումնասիրել են տեսանյութը:

«Մենք տեսել ենք տեսանյութը,  ձերբակալվածների նկատմամբ սեռական բռնության մասին հաղորդումները սարսափելի են: Պետք է զրոյական հանդուրժողականություն լինի սեռական բռնության, ցանկացած կալանավորի բռնաբարության նկատմամբ: Եթե կան կալանավորներ, որոնք ենթարկվել են սեռական ոտնձգությունների կամ բռնաբարության, Իսրայելի կառավարությունը, Իսրայելի պաշտպանության բանակը պետք է ամբողջությամբ հետաքննեն այդ գործողությունները», - ասել է Միլլերը:

Սպիտակ տունը նույնպես «խորապես մտահոգիչ» է որակել պաղեստինցի բանտարկյալների նկատմամբ բռնաբարությունների, խոշտանգումների և բռնությունների մասին հաղորդումները։


Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular