ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայտնի է՝ օկուպացիայից հետո Ադրբեջանը քանի մարդ է բնակեցրել Արցախում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Հուլիսի 31-ի դրությամբ Ադրբեջանն օկուպացված Արցախի Հանրապետության տարածքում բնակեցրել է  2,036 ընտանիք (7,901 մարդ): Այս մասին հայտնել է Ադրբեջանի Փախստականների և հարկադիր վերաբնակների հարցերով պետական կոմիտեն։

Նշվում է, որ 822 ընտանիք (3132 մարդ) բնակեցվել է Վարանդա քաղաքում, 147 ընտանիք (570 մարդ)՝ Շուշիում, 552 ընտանիք (2031 մարդ)՝ Բերձորում, 44 ընտանիք (169 մարդ)՝ Իվանյանում։

Բացի այդ, 20 ընտանիք (90 մարդ) բնակեցվել է Թալիշ գյուղում, 175 ընտանիք (871 մարդ)՝ Աղալիում, 59 ընտանիք (215 մարդ)՝ Սուսում, 217 ընտանիք (823 մարդ)՝ Աղավնոյում:

Նշենք, որ 2023-ի սեպտեմբերին Արցախի ամբողջական բռնակցումից հետո ավելի քան 100,000 արցախցի ենթարկվել է էթնիկ զտման ու հարկադրաբար լքել հայրենիքը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular