Եվրամիությունից հայտարարել են՝ ներգրավված չեն Կուրսկի ուղղությամբ Ուկրաինայի գործողություններին, բայց աջակցում են Կիևին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵվրամիությունը ներգրավված չէ ՌԴ տարածքի դեմ Ուկրաինայի հարձակմանը, հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Պետեր Ստանոն՝ ճեպազրույցի ժամանակ պատասխանելով ՌԴ Կուրսկի շրջանի ուղղությամբ Ուկրաինայի ձեռնարկած հարձակման մասին հարցին։
«Ինչ վերաբերում է Կրուսկում իրավիճակին, դա մենք չէ, որ պիտի մեկնաբանենք։ Եվրամիությունը ոչ մի կերպ ներգրավված չէ դրանում և չի մեկնաբանում օպերատիվ իրավիճակը գետնի վրա։ Բայց մենք լիովին աջակցում ենք Ուկրաինայի գործողությունները՝ ուղղված պաշտպանելու իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»,- ասել է ԵՄ ներկայացուցիչը։