Պուտինը Բարեկամության շքանշանով պարգևատրել է Իշխան Զաքարյանին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բարեկամության շքանշանով է պարգևատրել Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանին։
Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։ «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման, ժողովուրդների միջև խաղաղության, բարեկամության, համագործակցության և փոխըմբռնման ամրապնդման, Ռուսաստանի և Հայաստանի մշակույթների մերձեցման գործում ներդրած մեծ ավանդի համար Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ, Հայաստանի Հանրապետության քաղաքացի Իշխան Սերժիկի Զաքարյանին պարգևատրել Բարեկամության շքանշանով», - ասված է նախագահի հրամանագրում:
Հիշեցնենք, որ Համահայկական խաղերն անցկացվում են չորս տարին մեկ անգամ։ Առաջին խաղերն անց են կացվել 1999 թվականին։ Մրցումներն անցկացվում են ինչպես անհատական, այնպես էլ թիմային մարզաձևերում։