17-ամյա տղան հարվածել է ծառին և տեղում մահացել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄահաբեր վթար է տեղի ունեցել Շիրոկայա Շել գյուղի մոտակայքում։
Հայտնի է, որ 17-ամյա դեռահասը վարում էր Mercedes Е320 մակնիշի ավտոմեքենա։ Նա չի կարողացել կառավարել մեքենան, դուրս է եկել ճանապարհից և բախվել ծառին։
Ստացած վնասվածքներից անչափահաս վարորդը մահացել է։ Ոստիկանները պարզում են վթարի մանրամասները, այդ թվում՝ ինչպես է դեռահասը հայտնվել ղեկին, հայտնում է Կուբանի Պետական ավտոտեսչությունը Telegram-ում։