ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հրդեհ Երևանի Օրբելի փողոցի բնակարաններից մեկում. նոր մանրամասներ (լուսանկարներ)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Օգոստոսի 9-ին, ժամը 10։49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Օրբելի փողոցի 33-րդ շենքի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, Բժշկական ապահովման վարչության հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը և մեկ ավտոսանդուղք:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 4-րդ հարկի բնակարաններից մեկում (մոտ 50 քմ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։22-ին, մարվել՝ 11։51-ին։ Բնակարանում այրվել են գույք և կենցաղային իրեր, ջերմահարվել՝ բնակարանի պատերը, հարևան բնակարանների դռները, 4-րդ և 5-րդ հարկերի շքամուտքերը։

Փրկարարները տարհանել են հարևան բնակարաններց 2 բնակչի:

Լուսանկարներն այստեղ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular