ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանությունն արձակուրդի ու հեծանվային «կայֆերի» մեջ է ու «եվրոնիկոլների» ժամանակը չունի․ Սուրենյանց

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է․
 
Ստանոյի մեսսիջը, Փաշինյանի արձակուրդը, «եվրոնիկոլների» պարապությունը
Հայաստան- Եվրամիություն բանակցությունները որևէ կապ չունեն անդամության թեկնածության հնարավորությունների հետ, «Ազատության» հետ հարցազրույցում ասել է Եվրամիության (ԵՄ) արտաքին հարաբերությունների խոսնակ Պետեր Ստանոն։
 
Բրյուսելից բաց տեքստով հասկացնում են, որ իրենց օրակարգում Հայաստանի անդամակցության խնդիր չկա՝ չնայած դա ավելի քան ակնհայտ էր, եթե նույնիսկ Ստանոյի հայտարարությունը չլիներ:
 
Բրյուսելի դիրքորոշումն ինքնին հասկանալի է. ԵՄ-ն քաջալերում է Նիկոլ Փաշինյանի արկածախնդիր քաղաքականությունն այն մասով, որ խնդիրներ ստեղծի Ռուսաստանի համար, բայց առանձնապես հակված չէ ավելի մեծ պատասխանատվություն ստանձնել Հայաստանի առջև:
 
Հետաքրքիր է՝ Ստանոյի այս հայտարարությունից հետո ի՞նչ փաստարկներ են բերելու այն երեք- չորս քաղաքական ուժերը, ովքեր մտադիր էին ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվե նախաձեռնել: Ինչպես տեսնում ենք՝ դրա քաղաքական, իրավական հիմքերը չկան:
 
Ի դեպ, այս ուժերը խոստանում էին հանրաքվեի ստորագրահավաքը նախաձեռնել արդեն օգոստոսին, բայց ամիսը կիսվել է, իսկ նրանց ծպտունը չկա: Ես ունեմ դրա բացատրությունը. «եվրոնիկոլները» հաջողում են միայն քարոզչական աղմուկի մեջ, իսկ գետնի վրա չունեն մարդկային և կազմակերպչական ինքնուրույն ռեսուրսներ՝ նման մասշտաբային գործընթաց՝ առանց իշխանության աջակցության, իրականացնելու համար:
 
Իսկ իշխանությունն արձակուրդի ու հեծանվային «կայֆերի» մեջ է ու «եվրոնիկոլների» ժամանակը չունի:
Եվ վերջում՝ շահարկումներից խուսափելու համար:
Ես բազմավեկտոր արտաքին քաղաքականության կողմնակից եմ ու այդ համատեքստում խիստ կարևոր եմ համարում ԵՄ-ի, ԱՄՆ-ի հետ հարաբերությունների զարգացումը: Սակայն դրանք պետք է նպաստեն Հայաստանի արտաքին քաղաքականության իրական դիվերսիֆիկացիային՝ «վեկտորի փոփոխություն» արկածախնդրությանը սնուցելու փոխարեն:
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular