ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գորիսում հայ-իրանական մշակութային փառատոն են կազմակերպում․ կմասնակցեն նաև արցախցիները

ՄՇԱԿՈՒՅԹ

Գորիսում հայ-իրանական մշակութային փառատոն են կազմակերպում։ Համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը մանրամասնում է․
«Եթե Դուք հայկական հարուստ մշակույթի, արվեստի և ավանդական խոհանոցի սիրահար եք, նաև հետաքրքրված եք այլ երկրների մշակութային ժառանգությամբ, արվեստով, ապա սիրով հրավիրում ենք մասնակցեու այս կիրակի` օգոստոսի 11-ին, Գորիսում կայանալիք հայ-իրանական մշակութային փառատոնին։

Փառատոնի ընթացքում Դուք եզակի հնարավորություն կունենաք ականատեսը լինելու միաժամանակ երկու երկրների արվեստի, մշակութային արժեքավոր։

գործների ցուցադրությանը, հնարավորություն կունենաք համտեսելու հայկական և իրանական ավանդական ճաշատեսակները, իսկ երեկոյան միասին կվայելենք հագեցած համերգային ծրագիրը` հայ և արցախցի կատարողների մասնակցությամբ։
 

Միջոցառումների մեկնարկը` ժամը 17։00-ին։ Սիրով սպասում ենք բոլորին»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular