ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Wildberries-ը պաշտոնապես կանվանափոխվի

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Wildberries ընկերությունն այսօրվանից կկոչվի «ՌՎԲ» ՍՊԸ։ Wildberries-ի և Ռուսաստանի արտաքին գովազդի խոշորագույն օպերատորի՝ Russ խմբի այս համատեղ ձեռնարկությունը իր վրա է վերցրել գործընկերների և հաճախորդների առջև ստանձնած բոլոր պարտավորությունները, ասվում է Wildberries-ի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Պատվերների առաքման, պահպանման և հանձնման բոլոր ծառայությունները շարունակում են իրականացվել սովորական ռեժիմով:

Փոփոխություններն ուժի մեջ են մտել օֆերտաներով, օգոստոսի 5-ին։ Նշվում է, որ գործընկերներն ու հաճախորդները նախապես տեղեկացվել են իրավաբանական անձի փոփոխության մասին, իսկ Wildberries-ի ամենօրյա աշխատանքում ոչինչ չի փոխվել՝ պատվերների առաքման, պահպանման և հանձնման բոլոր ծառայություններն իրականացվում են սովորական ռեժիմով:

«ՌՎԲ» ՍՊԸ համատեղ ձեռնարկությունը հիմնադրվել է Wildberries-ի և Ռուսաստանում արտաքին գովազդի խոշորագույն օպերատորի՝ Russ խմբի միավորման գործընթացի արդյունքում։

Հուլիսի սկզբին մարկետփլեյսն ու Russ-ը ստեղծեցին «ՌՎԲ» ՍՊԸ-ն: Դրա 65%-ը պատկանում է Wildberries-ին, իսկ 35%-ը՝ Стинн ընկերությանը, որը պատկանում է Russ Outdoor-ին, իսկ դրա գլխավոր տնօրեն Ռոբերտ Միրզոյանը հանդես է գալիս նաև որպես Russ խմբի գործադիր տնօրեն։

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular