ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բրազիլիան սուգ է հայտարարել՝ ի հիշատակ ավիավթարի հետևանքով կյանքից զրկվածների

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Բրազիլիայի առաջնորդ Լուիս Ինասիո դա Սիլվան եռօրյա սուգ է հայտարարել՝ ի հիշատակ Վինհեդո քաղաքի մերձակայքում տեղի ունեցած ավիավթարի զոհերի։ Ուրբաթ օրը վթարի է ենթարկվել մարդատար ինքնաթիռը, որում եղել է 61 մարդ։

«Ի հիշատակ Վինետուում տեղի ունեցած ողբերգական դեպքի 61 զոհերի՝ մենք երկրում պաշտոնական եռօրյա սուգ ենք հայտարարում»,- գրել է Լուլան։

Համաձայն հայտարարության տեքստի՝ այն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

Voepass ATR-72 օդանավը Կասկավելից (Պարանա նահանգ) թռիչք է կատարել դեպի Գուարուլյոս (Սան Պաուլո)՝ 57 ուղևորներով և անձնակազմի 4 անդամներով։ Օդանավն ընկել է Վինհեդո քաղաքի մոտ։ Ինքնաթիռում գտնվող բոլոր մարդիկ զոհվել են։ Ինքնաթիռի կործանման պատճառներն անհայտ են։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular