ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խոշոր վթար՝ Արարատում. բախվել են «Kia»-ն ու «Nissan»-ը, վիրավnրներ կան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երեկ՝ օգոստոսի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 15:15-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի Ավշար գյուղի վարչական տարածքում վազանց կատարելու ընթացքում Երևանի բնակիչ 30-ամյա Հարություն Հարությունյանի վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենան բախվել է Երևանի բնակիչ 46-ամյա Արթուր Օսիպյանի վարած «Kia» մակնիշի ավտոմեքենային:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Nissan»-ը կողաշրջվել և հայտնվել է դաշտում, իսկ վարորդ Հ. Հարությունյանն ու նրա ուղևոր, Վայոց ձորի մարզի բնակիչ 22-ամյա Գևորգ Ենոքյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Ա. Օսիպյանը «Մոշ պրոջեքթ» ՍՊԸ-ի տնօրենն է:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular