Կիևը սադրանքներ է անում Մինսկի դեմ. Բելառուսի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲելառուսի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով նախօրեին Բելառուսի հարավում օդային թիրախների ոչնչացմանը, որոնք հավանաբար Ուկրաինայից էին թռչում:
«Ուկրաինայից անօդաչու թռչող սարքի թռիչքի պատճառով Բելառուսը խորհրդակցություններ է նախաձեռնում դաշնակիցների և գործընկերների, ինչպես նաև միջազգային կառույցների հետ:
Կիևը արտաքին հայտնի խաղացողների դրդմամբ սադրանքներ է անում Մինսկի դեմ։ Ուկրաինայից անօդաչու թռչող սարքի թռիչքի հետ կապված միջադեպն արմատապես սրում է իրավիճակը և տարածաշրջանում հակամարտությունն ընդլայնելու վտանգավոր փորձ է։
Բելառուսը լիովին կօգտագործի ինքնապաշտպանության իրավունքը և կպատասխանի ցանկացած սադրանքների կամ թշնամական գործողությունների, ասվում է գերատեսչությունում»,-ասված է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ: