ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իսրայելը շարունակում է խաղաղ բնակչության սպանդը․ Եգիպտոսի ԱԳՆ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իսրայելի գործողությունները Գազայի հատվածում վկայում են այն մասին, որ հրեական պետությունը չունի վճռականություն՝ դադարեցնելու զինված հակամարտությունը, հայտարարել է Եգիպտոսի ԱԳՆ-ն՝ անդրադառնալով Իսրայելի կողմից գիշերը Գազայի դպրոցը հրթիռակոծելու փաստին։

«Ամեն անգամ, երբ միջնորդները ակտիվացնում են ջանքերը Գազայի հատվածում հրադադարի հասնելու համար, Իսրայելը խաղաղ բնակիչների հերթական միտումնավոր  սպանությունն է իրականացնում, ինչը հստակորեն ապացուցում է, որ իսրայելական կողմը չունի իրական քաղաքական կամք՝ վերջ դնելու այս դաժան պատերազմին»,- նշված է Եգիպտոսի ԱԳՆ հայտարարությունում։

Եգիպտոսը նաև դատապարտել է Գազայի խաղաղ բնակիչների նկատմամբ Իսրայելի իրականացրած հերթական գործողությունը և միջազգային հանրությանը կոչ արել միասնական մոտեցում ձևավորել Գազայի բնակչության անվտանգությունն ապահովելու հարցի շուրջ։

Նշենք, որ օգոստոսի 10-ի գիշերը Իսրայելը հարված է հասցրել Գազայի դպրոցներից մեկին, ինչի հետևանքով 100 մարդ է զոհվել, մի քանի տասնյակն էլ՝ վիրավորվել։ Իսրայելն իր հերթին պնդում է, իբրև դպրոցում տեղակայված է եղել ՀԱՄԱՍ-ի շտաբը, որն իրենք ոչնչացրել են։ ՀԱՄԱՍ-ի պաշտոնական ներկայացուցիչն իր հերթին հայտարարել է, որ իսրայելական կողմից դպրոցին հարված հասցնելու պահին այնտեղ ոչ մի զինյալ չի եղել։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular