ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վրաստանը պատրաստ է «վերանայել» հարաբերությունները ԱՄՆ-ի հետ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Վրաստանը պատրաստ է «վերանայել» հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ՝ երկրների միջև համագործակցությունն ամրապնդելու համար, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն X սոցիալական ցանցում։

«Ես հետաքրքիր հանդիպում ունեցա ամերիկացի սենատոր Ջին Շահինի և կոնգրեսական Մայք Թերների հետ, մենք քննարկեցինք ԱՄՆ-ի և Վրաստանի միջև առկա հարաբերությունների զարգացումը, ես հաստատեցի Վրաստանի պատրաստակամությունը վերսկսելու և վերականգնելու մեր հարաբերություններն ու համագործակցությունը»,- գրել է Վրաստանի վարչապետը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular