ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չի եղել և չի լինի այն ուժը, որը կարող է ստրկացնել ռուս ժողովրդին. Պուտինը՝ Հաղթանակի օրվան նվիրված զորահանդեսին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայի Կարմիր հրապարակում անցկացվող զորահանդեսի ժամանակ հայտարարել է, որ չի եղել և չի լինի այն ուժը, որը կարող է ստրկացնել ռուս ժողովրդին, գրում է gazeta.ru-ն:

«Ոչ, չի եղել և չի լինի այն ուժը, որը կարող է ստրկացնել մեր ժողովրդին»,- նշել է նախագահը:

Պուտինն ընդգծել է, որ ժողովուրդը կանգնել է մինչև մահ՝ պաշտպանելով հայրենի հողը, և կատարել է, թվում է, անհնարինը՝ «շրջել է Երկրորդ համաշխարհային պատերազմի արյունոտ անիվը»:

«Մենք երբեք չենք մոռանա, որ Եվրոպայի ազատությանը և մեր մոլորակի վրա երկար սպասված խաղաղությանը կռվով հասել են հենց մեր հայրերը, պապերը և մեծ պապերը»,- հավելել է նա:

Պուտինը հավելել է, որ այսօր հենց կյանքն է պահանջում մեծացնել երկրի պաշտպանական ներուժը:

«Ռուսաստանը միշտ կլինի խաղաղության կողքին նրանց հետ, ով ընտրում է իրավահավասար գործընկերության ճանապարհը»,- ասել է նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular