Փարիզի Օլիմպիական խաղերում Հայաստանի պատվիրակությունն արժանացավ 4 մեդալի՝ 3-ն արծաթե, 1-ը բրոնզե
ՍՊՈՐՏՓարիզի Օլիմպիական խաղերում Հայաստանի պատվիրակությունն արժանացավ 4 մեդալի՝ 3-ն արծաթե, 1-ը բրոնզե։
Օգոստոսի 4-ին Հայաստանի առաջին մեդալը նվաճեց մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ դառնալով արծաթե մեդալակիր։
Օգոստոսի 7-ին հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը Օլիմպիական խաղերի մրցապայքարի եզրափակչում պարտվեց իրանցի մարզիկին և դարձավ արծաթե մեդալակիր։
Օգոստոսի 7-ին 77 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը 6։5 հաշվով հաղթեց Ուզբեկստանը ներկայացնող Արամ Վարդանյանին և նվաճեց բրոնզե մեդալ։
Օգոստոսի 10-ին պայքարի մեջ մտած գերծանր քաշային ծանրորդ Վարազդատ Լալայանն արժանացավ արծաթե մեդալի։