ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատգամավոր Ժուրավլև. Արևմուտքը Հայաստանի համար միայն անվտանգության պատրանք է ստեղծում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Արևմուտքը Հայաստանի համար միայն անվտանգության պատրանք է ստեղծում, վստահ է Պետդումայի պաշտպանության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ալեքսեյ Ժուրավլևը։ NEWS.ru-ի հետ զրույցում խորհրդարանականն ընդգծել է, որ Ղարաբաղում հակամարտության սրման ժամանակ Հայաստանին աջակցելու փոխարեն «կեղծ բարեկամներն անմիջապես ինքնահեռացան»։

- Ղարաբաղում հակամարտության սրման ժամանակ, չգիտես ինչու, արևմտյան պսևդո-բարեկամները Հայաստանի կողմն անցնելու փոխարեն անմիջապես հեռացան մարտի դաշտից։ Վստահ եմ, որ հիմա էլ նրանք միայն անվտանգության հովանոցի պատրանք են ստեղծում, որն անմիջապես կսկսի արտահոսել, եթե տարածաշրջանում ինչ-որ լուրջ բան տեղի ունենա,- պարզաբանել է Ժուրավլևը։

Նրա կարծիքով, Հայաստանին ընդամենը միայն խոստանում են ամեն տեսակի աջակցություն, իսկ իրականում ոչինչ չեն տալիս։ Այսպիսով, հիշեցրեց պատգամավորը, Վաշինգտոնը Երևանին զենք չի մատակարարում։

- Միակ մեկը կա, որը ներկայումս Հայաստանին մատակարարում է զինտեխնիկա, դա Ֆրանսիան է, և այն էլ տալիս է միայն հնացած զրահափոխադրիչներ և հակաօդային պաշտպանության համակարգեր։ Իհարկե, դրանով ոչ մի բանակ էլ չես կարող զինել, և ընդհանրապես Ադրբեջանի զինված ուժերը, իհարկե, բավականին լուրջ առավելություն ունեն,- հավելել է պատգամավորը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանը չի նախատեսում մասնակցել ՀԱՊԿ  «Փոխգործակցություն-2024» հաջորդ հրամանատարաշտաբային զորավարժություններին, որոնք տեղի կունենան աշնան սկզբին Ղրղզստանում։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular