ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միարժամանակ անհայտ … ճարմանդներ

ՖՈՏՈ

Այսօր ճարմանդները չեն հանդիսանում տղամարդկանց հագուստի ամենատարածված տարր: Այնուամենայնիվ, կան դեռևս ավանդական այնպիսի ոճի կողմնակիցներ, որոնք նման զարդարանքի առկայությամբ ցույց են տալիս իրենց կարգավիճակը և բարգավաճումը: Ճարմանդները արդեն մեծ պահանջարկ չունեն գնորդների շրջանում, քանի որ դրանք փոխարինվել են կոճակներով, որոնք ավելի հարմար և գործնական են: Բայց մի ինչ որ ժամանակ այդպես չի եղել: ճարմանդների պատմությունը  լի է վերելքներով և անկումներով: Հագուստի այդ տարրի առաջին տեսակները հայտնվել են 17-րդ դարում, երբ վերնաշապիկների լայն ժանյակային թևերը փոխարինվել են ավելի նեղերով: Այդ օրերին ժանյակային թևերը ամրացվում էին մետաքսե ժապավեններով կամ շղթաներով, որոնք որոնց վրա կցվում էին թանկարժեք մետաղներից՝ հիմնականում արծաթից կամ ոսկուց, պատրաստված ճարմանդներ: Նման տեսակի զարդեր կարելի է գտնել անգամ այսօր: Բացի իրենց Ֆունկցիոնալ նշանակությունից ճարմանդները նաև զարդեր են եղել: Դրանք փորագրվել են, պատվել էմալով և զարդարվել թանկարժեք քարերով: Նման ճարմանդների մասին հիշատակվում է 1684 թվականին Լոնդոնում լույս տեսնող Gazette թերթում: Արդյունաբերական ոլորտի հեղափոխության ժամանակ ճարմանդները կորցրել են նման բացառիկ ոճը, քանի որ պողպատ սկսել են արտադրել մեծ քանակությամբ, և թանկարժեք մետաղների փոխարեն սկսել են օգտագործել երկաթ: Ճարմանդներ մասսայաբար սկսել են օգտագործվել ֆրանսիական ոճի նորաձև վերնաշապիկների հայտնվելուց ի վեր: Այդ պահից նրանք դարձել են գործարար մարդկանց հագուստի ամենօրյա անբաժանելի տարր: Այդ ժամանակվա ամենհայտնի ճարմանդները եղել են սիրելիի լուսանկարով կամ ապակու տակ մազերի փնջով ճարմանդները: Ցավալի է, որ ներկայումս նման ռոմանտիկ փոքրիկ բաները մեզ անծանոթ են: 19-րդ դարի վերջին ճարմանդների զարգացման պատմության մեջ մեծ փոփոխություն է եղել: 1882 թվականին ստեղծվել է սարք, որի օգնությամբ ճարմանդներ են պատրաստվել շատ էժան և հեշտ եղանակով: Նման կերպ ճարմանդները հասանելի են դարձել սովորական մարդկանց համար: Ընդ որում դրանք պատրաստվել են կրակված փամփուշտի պարկուճներից: Չնայած դրանք զարդեր չեն եղել, բայց փոխարենը լավ են կատարել իրենց գործնական նշանակությունը: 20-րդ դարի սկզբին զարգացել է էմալային գեղանկարչությամբ ճարմանդների նորաձևությունը:  Կա վարկած, որ այն տարածել են Ֆաբերժեի գործարանի աշխատողները, որոնք  Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո արտագաղթել են Ռուսաստանից: Քսաներորդ դարի 30-ական թվականներից սկսել են պատրաստվել պլաստմասե ճարմանդներ: Նույն ժամանակահատվածում էլ ստեղծվել են աշխարհի ամենաթանկ ճարմանդները: Նրանք դարձել են նվեր երիտասարդ ամերիկացի Ուոլիս Սիմփսոնի կողմից թագավոր Էդվարդ 8-րդին: Դա տեղի է ունեցել 1935 թվականին: Կարտյե  ոսկերիչի ստեղծած ճարմանդները պլատինից են, պատված ադամանդներով և Էդվարդ 8-րդի սիրեցյալ ամերիկուհի Ուոլիս Սիմփսոնի անվան E և W տառերի փորագրությամբ: Իսկ 1 տարի անց Էդվարդ թագավորը առաջարկ է արել Ուոլիս Սիմսոնին, և կրել այդ ճարմանդները ամբողջ կյանքի ընթացքում: 1987 թվականին դրանք աճուրդում վաճառվել են 400000 դոլարով: Ներկայումս ճարմանդները չեն հանդիսանում հագուստի ամենօրյա տարր, դրանք ավելի շուտ ոճային հագուստի նշանն են: Այնուամենայնիվ, կան այդ տարրի տարբեր տեսակներ, դիզայներները առաջարկում են ինչպես դասական, այնպես էլ յուրօրինակ և անսովոր ճարմանդներ, այն մարդկանց համար, որոնք նման կերպ ցանկանում են ուշադրություն հրավիրել իրենց նկատմամբ:

Կ.Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular