ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանի մարզերը ենթարկվել են Ուկրաինայի ԶՈՒ զանգվածային հարձակման

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Անցած գիշեր ժամը 00:30-ի սահմանում Ուկրաինայի զինված ուժերը հրթիռներով հարձակվել են ՌԴ Կուրսկի մարզի վրա։ Հրթիռներից մեկն ընկել է բնակելի շենքի վրա: Այս պահին հայտնի է 13 տուժածի մասին, նրանցից երկուսի վիճակը ծանր է։ Ջարդվել են բնակելի շենքի առաջինից հինգերորդ հարկերի պատուհանները. Դեպքի վայրում են շտապօգնության ծառայությունները։ Փրկվել է 15 մարդ, 30-ը տարհանվել է։

Այս գիշեր հակաօդային պաշտպանության համակարգը Վորոնեժի մարզում ուկրաինական 10-ից ավելի անօդաչու թռչող սարք է խոցել։ Նախնական տվյալներով՝ զոհեր և վիրավորներ չկան։ Վնասվել է վարչական շենք, կոմունալ օբյեկտ և առանձնատներ։

Բելգորոդի մարզում Ուկրաինայի զինված ուժերի հարձակման հետևանքով հինգ մարդ է տուժել։ Տարբեր բեկորային վնասվածքներով երկու տղամարդ շտապօգնության բրիգադներով տեղափոխվել են քաղաքի հիվանդանոց։ Հարձակման է ենթարկվում Շեբեկինո քաղաքը։ Այրվել է մեկ բարձրահարկ շենք, կոտրվել են երկու առանձնատան ապակիները. Քաղաքի մի հատվածում դեռ հոսանքազրկում է:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular