ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բելառուսը տանկեր է ուղարկում դեպի Ուկրաինայի սահման

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Բելառուսի զինված ուժերի մեքենայացված բրիգադներից մեկի տանկերը վերաբաշխվում են Ուկրաինայի հետ սահմանին՝ սահմանապահ զորքերի խմբերն ուժեղացնելու որոշման շրջանակում։ Այս մասին հայտնում է Բելառուսի ՊՆ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ զինտեխնիկան բեռնվում է երկաթուղային տրանսպորտի վրա և ուղարկվում դեպի նշանակված տարածքներ։

Նախօրեին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հանձնարարել էր ուժեղացնել զորքերը Գոմելի և Մոզիր մարտավարական ուղղություններում՝ «հնարավոր սադրանքներին արձագանքելու համար»։ Հատուկ գործողությունների ուժերի, ցամաքային զորքերի և հրթիռային ուժերի ստորաբաժանումները, ներառյալ «Պոլոնեզ» հրթիռային համակարգերը և «Իսկանդեր» համալիրները, ևս ուղարկվում են դեպի նշանակված տարածքներ, հավելում է ՏԱՍՍ-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular