ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Զորաց քարերը» Հայաստանի եզակի պատմամշակութային հնավայր է․ ԿԳՄՍՆ

ՄՇԱԿՈՒՅԹ

 Հայաստանի եզակի պատմամշակութային հնավայր է: Հիմնական կառույցի կենտրոնում առկա է քարարկղային դամբարան, որի դամբանախուցը հնում թալանվել է: Խցի հատակին պահպանված խեցու բեկորները վկայում են, որ կառույցը վերաբերում է Ք.ա. XV-XIV դարերին:

1931թ. հուշարձանի տարածքում ուղղահայաց կանգնած հսկայական քարերից մեկի տակ, պատահաբար, բացվել է դամբարան, որից հայտնաբերված նյութերի մի մասը պահպանվում են Հայաստանի պատմության թանգարանում: Ըստ պահպանված այդ գտածոների ավերված դամբարանը վերաբերում է միջին բրոնզի շրջափուլին և թվագրվում Ք.ա. II հազարամյակի I քառորդով: Մոտվորապես նույն ժամանակաշրջանին է վերաբերվում նաև Զորաց քարերի մոտակայքում նշմարվող բնակատեղին, որի տարածքից հավաքված վերգետնյա տարաժամանակյա հնագիտական նյութերը վերաբերում են Ք.ա. III-I հազարամյակներին:

«Զորաց քարեր» բնակատեղի պատմամշակութային արգելոցի տարածքը սահմանվել է 50 հեկտար:

«Զորաց քարեր» բնակատեղի պատմամշակութային արգելոցը ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ է:

Տեսանյութը՝ «Պահպանություն ծառայություն» ՊՈԱԿ-ի:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular