ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռումինիայում երկրաշարժ է տեղի ունեցել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռումինիայում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, վկայում են Երկրի ֆիզիկայի զարգացման ազգային ինստիտուտի տվյալները։

«2024 թվականի օգոստոսի 10-ին, ժամը 23:46:15-ին, Արադ նահանգի Բանաթի սեյսմիկ գոտում հինգ կիլոմետր խորության վրա տեղի է ունեցել 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ»,- ասվում է հրապարակման մեջ։

Ինստիտուտի տվյալներով՝ ցնցումը լավ զգացվել է էպիկենտրոնից մոտ 100 կիլոմետր հեռավորության վրա։

Բանաթի գոտին գտնվում է Հարավային Կարպատյան լեռնաշղթայի մոտ, երկրաշարժեր զգացվել է Հունգարիայում և Սերբիայում ևս։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular