Երբ Մակրոնը Ֆրանսիայի նոր վարչապետ կնշանակի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ֆրանսիայի նոր վարչապետին կնշանակի օգոստոսի 15-ից հետո, հայտնում է Le Journal du Dimanche-ը։
Նախարարների կաբինետի նոր կազմը կարող է ձևավորվել ոչ ուշ, քան ամսվա վերջ, նշում է պարբերականը։
Մակրոնի թեկնածուների թվում են աշխատանքի նախկին նախարար, Օ դը Ֆրանս տարածաշրջանը գլխավորող Քսավյե Բերտրանը, ինչպես նաև Բեռնար Կազնյովը, որը Ֆրանսիայի վարչապետն էր 2016-2017 թվականներին: