ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պաղեստինի նախագահը կհանդիպի Պուտինի հետ՝ քննարկելու իրավիճակը Գազայում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասն օգոստոսի 12-14-ը կայցելի Մոսկվա, իսկ օգոստոսի 13-ին կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ-ում Պաղեստինի դեսպան Աբդել Հաֆիզ Նոֆալը։

«Նախագահը ժամանում է օգոստոսի 12-ի երեկոյան: Երեքշաբթի սպասվում է հանդիպում նախագահ Պուտինի հետ, իսկ մինչ այդ Մահմուդ Աբասը ծաղիկներ կդնի Անհայտ զինվորի շիրիմին: Իհարկե, հանդիպում կլինի արաբական երկրների դեսպանների հետ»,- ընդգծել է նա։

Դիվանագետի խոսքով՝ քննարկման հիմնական թեման լինելու է պաղեստինա-իսրայելական հակամարտությունը։

«Իրավիճակը Գազայում: Նրանք կխոսեն Ռուսաստանի դերի մասին, թե ինչ կարելի է անել։ Մեր վիճակը շատ ծանր է, իսկ Ռուսաստանը մեզ հարազատ երկիր է։ Մենք պետք է խորհրդակցենք»,- ասել է  Նոֆալը:
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular