ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Աշխարհաժողով» շարժման հիմնադիր Սարգիս Ծատուրյանը նշել է ապագայի Հայաստանի գլխավոր նպատակը. ոչ թե դրամ, այլ մարդ  

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի թշնամիներն ամեն ինչ անելու են, որ նա չզարգանա: Այս մասին ասել է հայ քաղաքական գործիչ, «Աշխարհաժողով» շարժման հիմնադիր Սարգիս Ծատուրյանը, գրում է realtribune.ru-ն։ «Նրանք հարձակվելու են մեզ վրա, որպեսզի թույլ չտան մեզ հասնել մեր բոլոր հողերն ազատագրելու մեր նպատակին։ Ես վստահ եմ, որ մենք կարող ենք դա անել: Բայց մենք պետք է քայլ առ քայլ գնանք դրան։ Նախ Հայաստանում կառուցեք հասարակություն հիմնված սոցիալական արդարության գաղափարի վրա»,- ընդգծել է քաղաքական գործիչը։ 

Սարգիս Ծատուրյանը նաև անդրադարձել է այսօր իրենց երկրում հայերի վիճակին:

«Որպես հայ, թեև ես մեծացել եմ արտասահմանում՝ Ռուսաստանում, բայց ինձ համար վիրավորական և ցավալի է ասել, որ Հայաստանում ապրում է մոտավորապես 2 միլիոն, գուցե 2,5 միլիոն, նույնիսկ 3 միլիոն մարդ, որը համեմատելի է Մոսկվայի մեկ փոքր թաղամասի բնակչության հետ։ Մենք 30 տարի խաբում ենք մեր քաղաքացիներին, 30 տարի պարում ենք տոնածառի շուրջ, բայց երբեք չենք կարողացել մարդկանց անվճար բժշկություն ու կրթություն ունենալու հնարավորություն տալ։ Մեր պետությունը, նույնիսկ իր ներկայիս տեսքով, ի վիճակի է անվճար առողջապահություն ապահովել Հայաստանի բոլոր քաղաքացիների համար։ Բայց չի՛ անում դա: Նա ի վիճակի է անվճար, բայց որակյալ կրթություն՝ թե՛ միջնակարգ, թե՛ բարձրագույն, ապահովել բոլոր հայերի համար։ Բայց դա նույնպե՛ս չի անում: Որովհետև նրանց համար ամենակարևոր արժեքը դրամն է, այսինքն փողը»,- ասել է «Աշխարհաժողով» շարժման առաջնորդը։ 

Ծատուրյանն ընդգծել է, որ եթե «դրամ» բառը հակառակը կարդաս, ապա կստացվի «մարդ»։

«Եվ մենք պետք է մեր պետության հիմքում դնենք ոչ թե «դրամ»-ը, այլ «մարդ»-ը։ Եվ միայն այդ դեպքում մենք արժանի կլինենք ապրելու մեր հողերի վրա։ Քանի դեռ հայն իր հողում առաջնահերթություն չէ, թուրքերը կգան, ադրբեջանցիները կգան, ուրիշ վայրի ցեղեր կգան և մեզ կհպատակեցնեն։ Որովհետև մենք չենք սովորել հասկանալ ամենակարևորը, մեր նպատակը»,- ամփոփել է Սարգիս Ծատուրյանը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular