ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արևոտ Հայաստանը սրտում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ցանկացած բիզնեսի հիմքը սերն է։ Աղունիկ Տեր-Օգանեսյանի համար դա սերն է նախնիների, ավանդույթների, արմատների հանդեպ, գրում է don24.ru-ն։

Իր ֆոտոստուդիայում նա ստեղծել է փոքրիկ կղզի որպես արևոտ Հայաստան։ Ամեն ինչ սկսվել էր պարից, որն աստիճանաբար վերաճել է ազգային տարազներ կարելուն։ Ժամանակին Աղունիկը սովորել է «Կովկասի լույսերը» ժողովրդական պարերի անսամբլում՝ Սերգեյ Պապիյանցի ղեկավարությամբ։ Ուսուցիչը հավատում էր իր երիտասարդ աշակերտուհու տաղանդին։ Հիմա Աղունիկ Տեր-Օգանեսյանը ազգային տարազի վարպետ է: 

-Դոնեցկում խաչքարի բացման համար եմ առաջին զգեստս կարել, այն կոչվում էր Հայաստանի արցունքը։ Հետո ամեն ինչ սկսեց պտտվել ու պտտվել։ Սկսեցի ինձ համար կոստյումներ կարել, հետո լուսանկարչական ստուդիա ստեղծեցի,- պատմել է նա։
Կարել սովորել է հայերեն Տարազ գրքից, արհեստավորը շատ է ուսումնասիրել նաև ընտանեկան ալբոմները։ Ասում է ինչպես հայոց լեզուն ու բարբառը, հագուստը նույնպես փոխվում է կախված տարածաշրջանից։

-Այստեղ ես ներկայացրել եմ կարսեցի տղամարդու ու կնոջ։ Տղամարդը պատյան-հագուստով է, նաև դաշույն, գոտիներ և երկարաճիտ կոշիկներ ունի, իսկ գլխարկը տարազի պարտադիր բաղկացուցիչ մասն է։ Ըստ Աղունիկի ցանկացած դետալ, ասեղնագործություն կամ զարդարանք խորը սրբազան իմաստ է կրում և խոսում է կարգավիճակի մասին։

-Ամենահետաքրքիրն այն է, որ մեր տարազի յուրաքանչյուր տարրի մեջ ունենք խաչեր, որոնք, իհարկե, քրիստոնեության խորհրդանիշերն են։ Բնական գույներ, մոխրագույն, շագանակագույն, բեժ, բազմաթիվ երանգներ, կարմիր գույներ,- պատմել է Աղունիկը։
Արհեստավորուհու դուստրը նույնպես օգնում է նրան ստեղծագործել։ Արինեն պարում է իր մոր պես և ունի կովկասյան մշակույթի խորը զգացում:

-Ես կրում եմ ազգային հայ աղջկա տարազ Արցախի շրջանից։ Առկա է արծաթե գոտի, գոգնոց, բուն զգեստը, գլխազարդը և շարֆը։ Գլխազարդն ունի արծաթյա զարդեր և մետաղադրամներ։ Առանց շարֆի կանացի տարազն իրական չէ,- պատմել է Արինեն։

Այժմ Աղունիկ Տեր-Օգանեսյանի հավաքածուն ներառում է ավելի քան 20 տարազ։ Բայց գաղափարական ու ոգեշնչված Աղունիկը ծրագրում է ընդգրկել Կովկասի բոլոր ժողովուրդներին, և նաև ստեղծել մի շարք ռուսական տարազներ։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular