ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … անկողնային սպիտակեղեն

ՖՈՏՈ

Հնագույն մարդիկ իրենց բնակատեղիներում հատակը ծածկել են վայրի կենդանիների մորթիներով, որոնք, ըստ էության, առաջին անկողնային պարագաների նախատիպերն են: Որոշ ժամանակ անց անկողիները  սկսել են ծածկվել ծղոտով, բամբակով կամ կենդանիների մազերով: Իհարկե, նման «մահճակալի» վրա քնելն անհարմար էր: Հին հռոմեացիները առաջինն են եղել, որ սկսել են գործվածքները օգտագործել որպես անկողնային սպիտակեղեն: Այնուամենայնիվ, դա իրեն կարող էր թույլ տալ միայն շատ մեծ եկամուտ ունեցողը: Այդ ժամանակ հավատալիք կար, որ  ծաղիկների և մրգերի պատկերներով մահճակալի վրա քնելը լավ է առողջության համար, քանի որ այն տալիս է էներգիա և սեր: Եվրոպայում անկողնային սպիտակեղենի պատմությունը սկսվում է 14-րդ դարում ՝  Վերածննդի դարաշրջանով:

Սակայն, ինչպես և Հին Հռոմում, այդ Եվրոպայում էլ էր սպիտակեղենը  շատ թանկ: Սպիտակեղենը, որպես կանոն լինում էր  սպիտակ և զարդարված ասեղնագործված նախշերով և ժանյակներով: Իտալիայում անկողնային սպիտակեղենը սկսել է ժողովրդականություն վայելել սկսած 15-րդ դարից: Հենց այդ ժամանակ էլ բացի սպիտակեղենը սկսել են հայտնվել սրբիչները, սփռոցները և անձեռոցիկները: 16-րդ դարի Հոլլանդիայում մոդայիկ է դարձել սպիտակեղենի վրա այն  կարած արհեստավորի անունը, ինչպես նաև այն ստեղծելու տարածքի անվանումը  ասեղնագործելը: Պատվիրատուի  խնդրանքով ասեղնագործվել են նաև տիրոջ անունը: 17-րդ դարում վուշե և մետաքսե սպիտակեղենի հիմնական արտադրությունը տեղակայված է եղել Ամստերդամում: 18-րդ դարի վերջին անկողնային սպիտակեղենի և այլ գործվածքների  գները նվազել են այնքան, որ արդեն միջին եկամուտ ունեցող մարդը կարող էր իրենց թույլ տալ նման ճախություն: Այդ ժամանակահատվածում արտադրության առաջատար է դարձել Սաքսոնիան: Ժամանակի ընթացքում բարելավվել է նաև սպիտակեղենի որակը, այն դարձել է ավելի բարակ, փափուկ ու  ավելի նուրբ: 18-րդ դարի վերջին թանկարժեք սպիտակեղենները  զարդարվել են Դրեզդենյան ժանյակներով և Ռոկոկոյի ասեղնագործություններով:

19-րդ դարում Ռոկոկոյի ասեղնագործությունը փոխարինվել է նոր նորաձևությամբ` սպիտակ ասեղնագործությամբ: Այն հատկապես հայտնի է դարձել Շվեյցարիայում: 20-րդ դարի սկզբին նորաձևություն է դարձել սպիտակեղենը զարդարել սպիտակ ծաղկեփնջերի ասեղնագործությամբ, և բացի դա ազնվականները սկսել են պատվիրել, որ դրանց վրա լինեն  իրենց զինանշանները, վիմպելները և մոնոգրամները: Ինչպես բարձերն ու վերմակները, այնպես էլ անկողնային սպիտակեղենը եղել է հարսնացուի օժիտի պարտադիր բաղադրիչը: Ավելին, յուրաքանչյուր մահճակալի  համար պետք է լիներ առնվազը երեք կոմպլեքտ սպիտակեղեն: Այսօր արտադրողները առաջարկում են անկողնային սպիտակեղենի հսկայական ընտրություն ըստ տարբեր գույների, ձևերի և չափերի: Սպիտակեղենը նաև պատրաստվում է տարբեր գործվածքներից` կալիկո, ատլաս, բամբակ, սատին, ֆլանել, պոլիեսթեր և այլն: Այնուամենայնիվ բնական նյութերից պատրաստված անկողնային սպիտակեղենը առավել արժեքավոր է, որը թույլ է տալիս մարդու մաշկին շնչել, և  հիանալի կլանում է քրտինքը և ճարպը: Անկասկած, շատ հաճելի և հարմարավետ է նման սպիտակեղենի վրա քնելը:

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular