ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀԱՕԿ-ն Արթուր Ալեքսանյանի եզրափակիչ գոտեմարտի հետ կապված բողոք է ներկայացրել Միջազգային օլիմպիական կոմիտեի բողոքարկման հանձնաժողովին

ՍՊՈՐՏ

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն Օլիմպիական խաղերում ըմբիշ Արթուր Ալեքսանյանի եզրափակիչ գոտեմարտի հետ կապված բողոքով դիմել է Միջազգային օլիմպիական կոմիտեի բողոքարկման հանձնաժողովին:   

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ`այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ  ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: 

«Օլիմպիական խաղերում ըմբշամարտի 97 կգ քաշային կարգի եզրափակչում Արթուր Ալեքսանյանի և իրանցի Մոհամադհադի Սարավիի գոտեմարտի բողոքարկման գործընթացը հետևյալ փուլում է. Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան գրավոր պատասխանել է, որ մրցավարները ճիշտ որոշում են կայացրել: Այն, որ մենք 100 տոկոսով ճիշտ ենք, դա փաստ է: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն, կցելով Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի բողոքարկումը և Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի պատասխանը, դիմել է միջազգային օլիմպիական կոմիտեի բողոքարկման հանձնաժողովին»,-ասաց Գիլոյանը: 

Վերջինիս խոսքով` օլիմպիական կոմիտեի բողոքարկման հանձնաժողովն առաջին արձագանքով խնդրել է նաև կոնկրետ ներկայացնել`որ դրվագում և ինչի դեմ է բողոքը:

«Մենք Օլիմպիական խաղերի ընթացքում ունեցանք դեպքեր, երբ այլ գոտեմարտում նմանատիպ դրվագի համար ճիշտ հակառակ վերաբերմունքն է եղել: Մենք առավել քան վստահ ենք, որ Արթուր Ալեքսանյանն այդ գոտեմարտը չէր պարտվի: Թող բողոքարկման հանձնաժողովը որոշի: Մենք մեր ոսկե մեդալը պահանջելու ենք մինչև վերջ, մինչև վերջին ատյան, մինչև Լոզան»,-ասաց նա: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular