ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բլինկենն ու Ֆիդանը քննարկել են Գազայում և Ուկրաինայում տիրող իրավիճակը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ հեռախոսով քննարկել է ուկրաինական հակամարտությունը և Գազայի հատվածում տիրող իրավիճակը։

Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Անկարայում դիվանագիտական աղբյուրը։

«Այսօր  Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Գազայի հատվածի վերջին իրադարձությունները և Ուկրաինայում տիրող իրավիճակը։

Ֆիդանը նշել է Գազայի հատվածում մշտական հրադադարի արագ ապահովման կարևորությունը և ընդգծել, որ անհրաժեշտ է վերացնել տարածաշրջան մարդասիրական օգնության առաքման խոչընդոտները։

Նա ասել է, որ Իսրայելի հարձակումը Ռաֆահի վրա անընդունելի է»,- ասել է աղբյուրը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular