ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զորքը հսկում և ուղեկցում է Սրբազանին․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Մինչ քաղաքական դաշտը ամառային արձակուրդներն է վայելում, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Երեւանում բակային հանդիպումներ է անցկացնում, որոնք, մեր տեղեկություններով, ուղեկցվում են ուժայինների տոտալ հսկողությամբ։

Հանդիպումից ժամեր առաջ ՆԳՆ աշխատակիցները դեսանտ են իջնում տվյալ տարածք, իսկ հավաքի ողջ ընթացքում այդ զորքին վերահսկում եւ կառավարում է կարմիրբերետավորների պետ հայտնի Հայկազ Ջոմարդյանը։

«Դեպքի վայրում» նաեւ օպերատիվ համարներով մեքենաներ են շրջում, որոնց միջից հեռախոսներով տեսանկարահանում են ցույցի մասնակիցներին։

Մեզ պատմեցին, որ Ավան վարչական շրջանի Ծարավ աղբյուր թաղամասում,որտեղից սրբազանը մեկնարկել է բակային հանդիպումները, հանդիպման սկզբից մինչեւ վերջ Ջոմադյանը թաղամասի սրճարանից քաղաքացիաան հագուստով անձամբ հսկել է հավաքը,նա այնտեղից հեռացել է կեսգիշերին մոտ՝ սրբազանից հետո, իսկ վերջինս հանդիպումից հետո երեխաների հետ ֆուտբոլ է խաղացել: Ի դեպ, մի ուշագրավ պատմություն էլ իմացանք Ավանի հանդիպումից, նախանշված հանդիպումից երեք օր առաջ, այցելելով Ծարավ աղբյուրի հայտնի սրճարանը, Բագրատ սրբազանը պատից պոկել է Ջոմարդյանի լուսանկարը:

Պարզվում է, վերջինս այդ սրճարանի հավատարիմ այցելուներից է, ինչի շնորհիվ էլ լուսանկարը փակցրած են եղել պատին։

Ավելին՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular