ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խոսրովի արգելոցում  բռնկվել է խոշոր հրդեհ. պատմության այս օրը (13 օգոստոս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Ձախլիկների միջազգային օր, Լավաշի միջազգային օր, Հայաստան՝ շինարարների օր, Կենտրոնաաֆրիկյան Հանրապետություն՝ Անկախության օր, Թունիս՝ Կանաց օր, Ճապոնիա՝ Օբոնի (հանգուցյալներին հիշելու օր):

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1173 – վախճանվել է եկեղեցական գործիչ, աստվածաբան, բանաստեղծ, երաժշտագետ, երգահան, պատմիչ, Ամենայն Հայոց Կաթողիկոս Ներսես Շնորհալին:

1929 – ծնվել է կինոռեժիսոր Բագրատ Հովհաննիսյանը:

1943 – ծնվել է կինոյի և թատրոնի դերասան Ազատ Գասպարյանը:

1984 – վախճանվել է միջազգային գրոսմայստեր, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, շախմատային տեսաբան և վերլուծաբան, «Շախմատային Մոսկվա» ամսագրի խմբագիր, «64» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր, փիլիսոփայական գիտությունների թեկնածու, շախմատի աշխարհի կրկնակի չեմպիոն Տիգրան Պետրոսյանը՝  «Երկաթե Տիգրան»-ը:

1987 –վախճանվել է Խորհրդահայ կերպարվեստի սկզբնավորողներից մեկը հանդիսացող նկարիչ Գաբրիել Գյուրջյանը:

2005- նախագահ Ռոբերտ Քոչարյանը Երևանի քաղաքապետ Երվանդ Զախարյանից պահանջել է հիմնավորել երթուղային միկրոավտոբուսների ուղեվարձը 100-ից 130 դրամ դարձնելու մասին որոշումը, և, քանի որ քաղաքապետը չի կարողացել լուրջ հիմնավորում տալ, պահանջել է չեղյալ հայտարարել թանկացման մասին որոշումը՝ սակագինը դարձնելով 100 դրամ:

2008-ռուս-վրացական պատերազմի ժամանակ ռուսական տանկերի և հետևակի մարտական մեքենաների շարասյունը դուրս է եկել վրացական Գորի քաղաքից և շարժվել է մայրաքաղաք Թբիլիսիի ուղղությամբ:

2010- ամերիկահայ ռոք երաժիշտ, System of a down խմբի մենակատար Սերժ Թանկյանը Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի լեփլեցուն համերգային դահլիճում առաջին երևանյան մենահամերգով ներկայացել է հայ հանդիսատեսին:

2011- Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում  տեղի է ունեցել Համահայկական 5-րդ  խաղերի բացման հանդիսավոր արարողությունը:

2017-Խոսրովի արգելոցում  բռնկվել է խոշոր հրդեհ:

2018- վերաքննիչ դատարանը վերացրել է առաջին ատյանի դատարանի որոշումը և Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակել:

2022- վախճանվել է նախկին պատգամավոր, քաղաքական գործիչ, գեներալ Սեյրան Սարոյանը:

 ԱՇԽԱՐՀՈՒՄ

582 - Մորիկը դարձել է Արևելյան Հռոմի կայսր:

1521 – Իսպանիացի կոնկիստադոր Էռնան Կորտեսը գրավել է ացտեկների մայրաքաղաք Տենոչտիտլանը։

1672 —Քրիստիան Գյույգենսը Մարսի հարավային կիսագնդում հայտնաբերել է սառցային գլխարկ:

1814 —ծնվել է շվեդ ֆիզիկոս և աստղագետ, սպեկտրոմետրիայի հիմնադիր Յոնաս Անգստրեմը:

1826 – վախճանվել է ֆրանսիացի բժիշկ և անատոմ, ախտորոշման կլինիկո-անատոմիական մեթոդի հիմնադիր, ստետոսկոպի ստեղծող Ռենե Լաեննեկը:

1829 —ծնվել է ռուս ֆիզիոլոգ, աշխատանքի ֆիզիոլոգիայի հիմնադիր Իվան Սեչենովը:

1863 – վախճանվել է ֆրանսիացի նկարիչ Էժեն Դելակրուան:

1899 —ամերիկացի գյուտարար Ուիլյամ Գրեյն արտոնագրել է հեռախոս-ավտոմատը:

1907- Նյու Յորքում սկսում են աշխատել առաջին տաքսիները:

1912 —ֆրանսիացի բժիշկ Օդինը հայտարարել է, որ առաջին անգամ աշխարհում իրեն հաջողվել է անջատել քաղցկեղի վիրուսը:

1913 —Շեֆֆիլդում ձուլել են առաջին չժանգոտվող պողպատը:

1920 – տեղի է ունեցել Վարշավյան ճակատամարտը, որը խորհրդա-լեհական պատերազմի կարևոր ճակատամարտերից մեկն է։

1926 – ծնվել է կուբացի հեղափոխական, Կուբայի նախկին նախագահ Ֆիդել Կաստրոն։

1932 —Հռոմում Մակրոնին առաջին անգամ փորձարկել է կարճալիք ռադիոն:

1940 —վիշինյան Ֆրանսիայում արգելվել են բոլոր մասոնական կառույցները:

1946 – վախճանվել է գիտա-ֆանտաստիկ ժանրի բրիտանացի գրող և հրապարակախոս Հերբերտ Ուելսը:

1960 — Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունը հայտարարել է իր անկախությունը Ֆրանսիայից:

1961 —Գերմանիայի Դեմոկրատական հանրապետությունը փակել է սահմանն Արևելյան և Արևմտյան Բեռլինների միջև:

1899 – ծնվել է անգլիացի կինոռեժիսոր և պրոդյուսեր Ալֆրեդ Հիչքոքը:

2001– Մեթյու Հոլմանը և Բրետ Գլեդմանը հայտնաբերել են Ուրանի 4 անկանոն արբանյակները` Լաոմեդեյան, Ֆրանցիսկոն, Տրինկուլոն և Ֆերդինանդը:

2004- տեղի է ունեցել 27-րդ Ամառային Օլիմպիական խաղերի բացումն Աթենքում՝ Հունաստանի մայրաքաղաքում:

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular