ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանը քննարկում է բանակի եւ ատոմակայանի միջոցով ԱՄՆ-ի հետ կապվելու հարցը 

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Հայաստանն անտեսում է ՀԱՊԿ-ի շրջանակներում տեղի ունեցող իրադարձությունները: Այս անգամ Երևանը հրաժարվել է մասնակցել Ղրղզստանում անցկացվող «Փոխգործակցություն-2024» համատեղ զորավարժություններին։

Աշխատանքը նվազագույնի է հասցվել ոչ միայն այդ պաշտպանության ասոցիացիայի, այլ նաև ԱՊՀ-ի շրջանակներում։ Անդրկովկասյան հանրապետությունը մեծացնում է համագործակցությունը ԱՄՆ-ի և Եվրամիության հետ և հող է նախապատրաստում դեպի Արևմուտք շրջադարձի համար։ Սակայն այդ ճանապարհին բազմաթիվ խոչընդոտներ կան։
Քաղաքագետ Սերգեյ Մարկովը mk.ru-ի հետ զրույցում խոսել է այն մասին, թե Հայաստանը կկարողանա՞ համագործակցություն հաստատել Արևմուտքի հետ, և արդյո՞ք գործնական իմաստ կար հրաժարվել ՀԱՊԿ զորավարժություններից:

-Այսօր աշխարհում կա երկու բանակ, որոնք ունեն մարտական գործողությունների ամենամեծ ժամանակակից փորձը՝ ռուսական և ուկրաինական բանակները։ Ռուսաստանի ԶՈւ-ի այսօրվա փորձը ձեռք բերելուց հրաժարվելը հիմար որոշում է, որը հանգեցնում է սեփական մարտունակության անկման։ Սա նման է գրպանում Ռուսաստանի դեմ երեք մատի կմբինացիա ցույց տալուն: Իբր, քանի որ ռուսները չեն ցանկացել հայերի փոխարեն կռվել ադրբեջանցիների դեմ, հիմա Երևանը կգտնի մեկ այլ ավագ եղբոր։ Եվ նույնիսկ երկու եղբոր՝ ԱՄՆ-ին ու Ֆրանսիային։

-Արդյո՞ք կա հնարավորություն, որ Հայաստանը առևտրային հարաբերություններ հաստատի ԱՄՆ-ի հետ։

-Իհարկե։ Միակ խնդիրը գործողությունների հաջորդականությունն է։ ԱՄՆ-ը Հայաստանին խնդրում է դավաճանել Ռուսաստանին, և դրա դիմաց խոստանում է քաղաքական ու տնտեսական «բլիթներ» տալ։ Ի պատասխան Երևանը նախ ուզում է ստանալ այդ նույն «բլիթները», և միայն դրանից հետո է համաձայն դավաճանել Ռուսաստանին։ Սա է ամբողջ դասավորությունը: Ես, իհարկե, ներկա չեմ եղել նրանց բանակցություններին, բայց կարող եմ ենթադրել, որ ամեն ինչ այդպես էլ եղել է։ Բոլորը հույս ունեն մի փոքր խաբել մյուսներին, թեկուզ մի քիչ։ Բայց քանի դեռ այս հարցը վերջնականապես չի լուծվել, նրանք պայմանավորվել են շատ մտերիմ ընկերներ լինել։

- Ռուսաստանը կորցրե՞լ է Հայաստանը։

-Ես այդպես չէի ասի։ Հայ բնակչությունը դեմ է Փաշինյանի քաղաքականությանը: Այո, կան այնպիսիք, ովքեր հիասթափված են Ռուսաստանից և հիմա Ֆրանսիան են տեսնում որպես իրենց գլխավոր դաշնակից։ Բայց նրանք հասկանում են, որ չպետք է վստահեն նաև ֆրանսիացիներին կամ ամերիկացիներին, քանի որ նրանք կհեռանան վերջին պահին։ Ցավոք սրտի, Ռուսաստանի հայ համայնքը դեռ ոչինչ չի անում։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular