ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հրայր Թովմասյանին ուզում են դուրս հանել Սահմանադրական դատարանից

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Սահմանադրական դատարանի նախկին նախագահ, ներկայումս ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը կարող է կորցնել իր պաշտոնը, եթե դատարանը նրան մեղավոր ճանաչի։ Թովմասյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորություններն անցնելու համար։

Չորս ու կես տարի տևող դատավարությունն արդեն մոտենում է իր ավարտին, նախորդ նիստում դատախազը 7 տարվա ազատազրկում է պահանջել Թովմասյանի համար։ Այս դատավարությունը շարունակվում է արդեն 4.5 տարի։

Անցած դատական նիստին դատախազը 7 տարվա ազատազրկում է պահանջել։ Արդեն հաջորդ նիստին սպասվում է, որ ամբաստանյալը կներկայացնի իր դիրքորոշումը։ Ըստ քրեական գործի՝ մի դեպքում Թովմասյանն այնպես է արել, որ իր հետ քավոր-սանիկական փոխհարաբերությունների մեջ գտնվող անձի հետ միասին աճուրդով գնել են համայնքին պատկանող Երևանի Բաղրամյան 1 հասցեում գտնվող հայտնի նոտարների շենքի տարածքները, իսկ Ալեք Մանուկյան հասցեի տարածքներն էլ նոտարներին պարտադրել են վարձակալել։ Ընդհանուր առմամբ, պատճառվել է 22 միլիոն դրամի վնաս, Թովմասյանի գույքն այս գումարի չափով արգելանքի տակ է։

Տարիներ շարունակ Թովմասյանի փաստաբանները պնդել են, որ անձեռնմխելիություն ունեցող դատավորին իրավապահները չէին կարող մեղադրանք առաջադրել առանց Սահմանադրական դատարանի համաձայնության, բայց դա չի խանգարել իշխանությանը՝ շարունակել ապօրինությունները։ 

Եթե վճիռը հրապարակվի մինչև դեկտեմբեր, Թովմասյանը կազատազրկվի։ Իշխանությանը, սակայն, ավելի շատ հետաքրքրում է ոչ թե նրա ազատազրկումը, այլ Սահմանադրական դատարանից դուրս հանելը։ Թովմասյանը մի առիթով հայտարարել էր, թե ՍԴ-ն էլ իր մարտական դիրքն է։ Եվ այժմ իշխանությունն ամեն ինչ անում է՝ ՍԴ-ում անհնազանդներից ազատվելու, միայն կամակատարներով այդ կառույցը լցնելու համար։ Թովմասյանը, ըստ էության, վերջինն է այդ իմաստով։ 

Անուշ Ստեփանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular