ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քանի կան պայքարող քաղաքական ուժեր, այս կառավարությունն իր ծրագրերը չի կարողանալու ավարտին հասցնել. Իշխան Սաղաթելյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սա ի սկզբանե կարված, շինծու քրեական գործ է, դասական քաղաքական հետապնդում:

Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով ՀՅԴ ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանի կալանքի ժամկետի երկարացման վերաբերյալ միջնորդության քննարկմանը:

Նա ընդգծեց, որ դատարանների հետ վաղուց հույս չեն կապում։

«Ակնհայտ է, որ այսօր դատական համակարգը, բացառությամբ մի քանի դատավորների, դարձել է Նիկոլ Փաշինյանի ապօրինի  հրահանգները դակողը, քննչական մարմինների, դատախազության ապօրինի գոծողությունների վերջնական դակողը։

Մենք երբեք հաշտ չենք այս իրավիճակի հետ, երբեք չենք համակերպվելու։ Անցնող 4-5 տարիների ընթացքում մեր կռիվը տվել ենք, շարունակելու ենք ավելի մեծ թափով»,-ասաց նա:

Նրա խոսքով՝ Դաշնակցության անդամները՝ շարքայինից մինչև ղեկավարություն, այս իշխանությունների կողմից հետապնդվել են:

«Վստահ եմ՝ առաջիկայում հետապնդումները շարունակվելու են։ Այս իշխանության թիրախում պայքարող քաղաքական ուժերն են, բայց քանի դեռ կան այդ ուժերը, այս երիտթուրքական կառավարությունն իր ծրագրերը չի կարողանալու ամբողջապես ավարտին հասցնել»,-հայտարարեց նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular