ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՌԴ ՀՕՊ ուժերը գիշերը ոչնչացրել են Ուկրաինայի զինված ուժերի 117 անօդաչու թռչող սարք և չորս հրթիռ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Անցած գիշեր հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են չորս ուկրաինական «Տոչկա-Ու» հրթիռներ և հարյուրից ավելի անօդաչու թռչող սարքեր, հայտնում է ՊՆ-ն։

«Կիևի ռեժիմը փորձել էահաբեկչություն իրականացնել անօդաչու թռչող սարքերի և «Տոչկա-Ու» մարտավարական հրթիռների միջոցով Ռուսաստանի Դաշնության տարածքում թիրախների դեմ, մարտավարական չորս հրթիռ և 117 ինքնաթիռի տիպի անօդաչու թռչող սարքեր ոչնչացվել են հերթապահ հակաօդային պաշտպանության համակարգերի միջոցով»,-ասվում է ՊՆ հաղորդագրության մեջ։

Նախարարությունը պարզաբանել է, որ 37 անօդաչու թռչող սարք և չորս հրթիռ է խոցվել Կուրսկի շրջանի, նույնքան անօդաչու թռչող սարք՝ Վորոնեժի շրջանի վրա։ 17 անօդաչու թռչող սարք է ոչնչացվել Բելգորոդի, 11-ը՝ Նիժնի Նովգորոդի, 9-ը՝ Վոլգոգրադի, երեքը՝ Բրյանսկի, երկուսը՝ Օրյոլի, և մեկը՝ Ռոստովի շրջանի վրա։ Ուկրաինայի զինված ուժերը մշտապես փորձում են անօդաչու սարքերով հարձակվել Ռուսաստանի սահմանային և կենտրոնական շրջանների թիրախների վրա։ ՀՕՊ համակարգերը ոչնչացնում են անօդաչու թռչող սարքերի մեծ մասը

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular