ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խոշոր վթար՝ Տավուշի մարզում․ մեքենան հայտնվել է Աղստև գետում․ մանրամասներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր՝ օգոստոսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 08:20-ի սահմաններում Դիլիջան-Իջևան ավտոճանապարհի Հաղարծին գյուղի վարչական տարածքում՝ դպրոցի դիմաց, բախվել են 22-ամյա Արկադի Բուդաղյանի վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան և Շիրակի մարզի բնակիչ 28-ամյա Աշոտ Խլղաթյանի վարած «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Դիլիջան» բժշկական կենտրոն:  Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Դիլիջանի թիվ 63 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:Ժամանել է նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արթուր Բեժանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Պողոս Մոսինյանի և դասակի հրամանատար Արմինե Ալիխանյանի գլխավորությամբ:

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Մհեր Ակուլյանն ու Շահեն Տոնյանը: Ֆոտոլրագրողը հայտնում է, բախման հետևանքով «Ford Transit»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել Աղստև գետում:Դեպքի փաստով ՊԾ Տավուշի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ «ԶԻԼ»-ը եղել է կայանված, երբ «Ford»-ը հարվածել է նրան ու ընկել գետը: Ավտոմեքենան գետից դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular