ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գերմանիայի տարածքում Թուրքիայում մահապատժի օրինականացման վերաբերյալ քարոզարշավն արգելվելու է. Մերկել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտնել է, որ Գերմանիան արգելելու է իր տարածքում Թուրքիայում մահապատժի օրինականացմանն ուղղված օրենքի ընդունման շուրջ Թուրքիայի գերմանաբնակ քաղաքացիների շրջանում քարոզարշավի անցկացումը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական Diken պարբերականը:

«Այսպիսի  թեմայով Գերմանիայի տարածքում քարոզարշավի անցկացման թույլտվություն չի տրվելու»,- ասել է Մերկելը:

Գերմանիայի կառավարության մամուլի խոսնակ Շտեֆեն Շեիբերտը հայտնել էր, որ Դաշնային կառավարությունը արգելելու է Թուրքիայում մահապատժի օրինականացմանն ուղղված հանրաքվեի անցկացումն իր տարածքում:

Գերմանիայի վարչապետի թեկնածու Սոցիալ- դեմոկրատական կուսակցության նախագահ Մարտին Շուլցն էլ նշել էր, որ Գերմանիայում բնակվող Թուրքիայի քաղաքացիների համար այդ հանրաքվեի կազմակերպումն անհավանական է:

Թուրքիայում մահապատիժն օրինականացնելու վերաբերյալ քննարկումները սկսել են 2016-ի հուլիսի 15-ին տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաճախակի իր ելույթներում խոսում է մահապատժի օրինականացումը հանրաքվեի դնելու հնարավորության մասին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular