ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հետախույզ ամուսնու զենքով ինքնասպան է եղել․ մանրամասներ՝ ողբերգական դեպքից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Գյուղում լուրեր են շրջանառվում, որ ամուսինն է կնոջը ինքնասպանության հասցրել, հիմա քննիչներն ու ոստիկանությունը աշխատանքներ են իրականացնում»,- այս մասին ասյօր՝ օգոստոսի 14-ին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզի Շատջրեք գյուղի բնակիչներից մեկը՝ անդրադառնալով ողբերգական դեպքին։

«Տունը ոստիկանական ժապավեններով սահմանազատել էին, քննչական գործողություններ էին իրականացնում։ Ինքնասպան եղած կնոջ ամուսինը նախկին հետախույզ է, այդ պատճառով տանն ունի զենք, որով էլ ինքնասպանություն է գործել կինը։ Այդ զենքը իրենց տան չհրկիզվող պահարանում է եղել, որի բանալին միշտ ամուսնու մոտ է եղել, թե ինչու այդ օրը զենքը չհրկիզվող պահարանում չի եղել, կամ ինչպես է կինը վերցրել այն պահարանից, դեռ պարզ չի։ Գիտենք, որ ամուսինը տանը չի եղել, երբ դեպքը եղել է»,-ասաց Շատջրեք գյուղի բնակիչը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 13-ին Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկում՝ սեփական տանը, ամուսինը հայտնաբերել է 35-ամյա կնոջ դին՝ կողքին «Մակարով» տեսակի ատրճանակ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular