ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Զանգեզուրը թողեցին հետոյին»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության բանակցություններում լուրջ բեկում է տեղի ունեցել, որոշվել է փակագծերի մեջ առնել Զանգեզուրի միջանցքի ստեղծման հարցը, գրում է eadaily.com-ը։ Այդ մասին ասել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը. «Փոխադարձ համաձայնությամբ մենք որոշեցինք այդ կետը հանել խաղաղության համաձայնագրից և տեղափոխել հետագա փուլ։ Մենք չենք ցանկանում բարդացնել փաստաթղթի վրա աշխատանքը, ուստի որոշեցինք դա բացառել տեքստից»։ Բայց Ամիրբեկովը հավելել է, որ Բաքուն շարունակում է պնդել, որ փոխվի Հայաստանի Սահմանադրությունը, որը հղումներ է պարունակում Ղարաբաղին: Ավելի ուշ Հայաստանն է հայտնել, որ կողմերը որոշել են հետաձգել ոչ միայն «Զանգեզուրի միջանցքի», այլ ընդհանրապես բոլոր տրանսպորտային հաղորդակցությունների հարցը։

Հիմա երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի ստորագրումն ավելի իրատեսական է դարձել։ Այնուամենայնիվ, խոչընդոտները դեռ մնում են։ Այսպես, իշխող կուսակցության փոխնախագահ, Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ասել է, որ հանրապետությունը մտադիր չէ փոխել Սահմանադրությունը Ադրբեջանի խնդրանքով. «Մենք ունենք մեր օրակարգը, և բանակցությունները շարունակվում են։ Հայաստանը կփոխի Սահմանադրությունը, թե ոչ, դա Հայաստանի Հանրապետության և նրա ժողովրդի ներքին խնդիրն է»։

Իհարկե, «Հայաստանի Հանրապետության ներքին գործի» մասին հիշատակումը հնչում է բարձրագոչ ու խղճուկ, դաժան իրողությունները չափազանց հեռու են դիվանագիտական ​​շռայլություններից։ Ինչի մասին էլ, ըստ էության, գրել է «Ընկեր գեներալ» Telegram ալիքը.

««ԱՇԽՀԱՐԻ ԽԱՉՄԵՐՈՒԿ». ՀԱՅԵՐԻՆ ՀՈԲԻԹՆԵՐ ԵՆ ԴԱՐՁՆՈՒՄ

Նիկոլ Փաշինյանի կառավարությունը երկրի պատմության մեջ կմնա որպես ամենա աշխարհից հեռացածը: Թե՛ համաշխարհային, թե՛ տարածաշրջանային իրադարձությունները հանգիստ անցնում են Երևանի, Հայաստանի իշխանությունների, քաղաքական դասի, իսկ հետո հասարակ ժողովրդի կողքով:

Իրանն ու Իսրայելը փոխադարձ կործանման եզրին են՝  Հայաստանը լռում է: Ուկրաինան ներխուժել է Ռուսաստան՝ միայն իշխանամետ ինֆո բազեներն են ճչում, իշխանությունները լռում են: Արևմուտքը սպառնում է պատժամիջոցներ Վրաստանին՝ չի մտահոգում Հայաստանին։ Եզդիների նոր ցեղասպանության վտանգ է ի հայտ եկել, Իսրայելը կա՛մ դուրս է բերել իր զինվորականներին Ադրբեջանից, կա՛մ, ընդհակառակը, հրթիռներ է տեղակայել Նախիջևանում՝ կապ չունի, Հայաստանի իշխանությունը հանգիստ քնած է։

Պաշտոնական Հայաստանը դուրս է եկել բուռն արտաքին իրադարձությունների օրակարգից: Վարչապետն ապրում է հեծանվավազքերով, փառատոներով և կնոջ խոհարարական սխրանքներով, ինչը և մաղթում է մնացածին։ Փաշինյանի բնակավայրը ոչ թե Հայաստանն է, այլ օվկիանոսի փոթորիկի մեջտեղում գտնվող մի խարխուլ լաստ է, դա մի ուրիշ երջանիկ աշխարհ է, նրա մոտ հավերժական տոն է՝ Նեպտունի օրը:

Դա Հայաստանի ինքնիշխանության կորստի տխուր հետևանքն է։ Իշխանությունները լռում են, քանի որ աշխարհում ոչ մեկին չի հետաքրքրում նրանց կարծիքը, բոլորը գիտեն, որ երկրում որոշումները Փաշինյանը չի կայացնում։

Հայերին հոբիթներ դարձնելը որոշակի առումով քաղաքացիներին ազատում է բազմաթիվ հոգսերից։ Նրանցից պահանջվում է միայն ապրել իրենց փոքրիկ կյանքով, զվարճանալ, լավ սնվել, բոլոր անախորժությունների համար մեղադրել նրան, ում որ դրսից կպատվիրեն, և ընտրություններում պաշտպանել իրենց իշխանությունը (խոհանոցներում կարող են հայհոյել): Արգելված չէ նաև ցենտրոպուպիզմով տառապելը, կարևոր է միայն, որ հպարտությունն ազգային ենթատեքստ չունենա:

Բայց քանի որ այս հոբիթները ոչ ոքի համար ընդհանրապես հետաքրքիր չեն, անհրաժեշտության դեպքում կարելի է ցանկացածի տարածքը  հեշտությամբ խլել, կամ նույնիսկ ոտքով խփել հետույքներին ու դուրս հանել իրենց բնակելի անցքերից: Իսկ Գենդալֆը չի՛ օգնի։ Չէ՞ որ նախորդ սերիայում նա է նշանակվել գլխավոր դավաճանն ու նախկին հոբիթական բոլոր անախորժությունների մեղավորը»։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular