Հայաստանի մոռացված փրկիչը կրկին գլուխ է բարձրացրել. Փաշինյանը պետք է լարվի՞
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀայաստանի ընդդիմադիր «Սուրբ պայքար» շարժման առաջնորդ Բագրատ Գալստանյանը հայտարարել է, որ մտադիր է վերսկսել ակտիվ գործողությունները, գրում է tsargrad.tv-ն։
Միաժամանակ աշխատանքի մեթոդները, ըստ արքեպիսկոպոսի, կփոխվեն։ Բողոքի մասնակիցները պետք է խստորեն պահպանեն կարգապահությունը և հավաքվեն մասնագիտական խմբերով։ «Երևի կարիք չլինի, որ տարբեր մարզերից մարդիկ գան Երևան»,- հավելել է ընդդիմադիրը։ Գալստանյանը վստահ է, որ Հայաստանի գլխին հայտնված սպառնալիքը չի վերացել, քանի որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը շարունակում է հանձնել անվտանգության բոլոր գոտիները։
Մինչդեռ Գալստանյանը նախկինում էլ իշխանությունը տապալելու փորձեր էր արել, բայց դրանք ոչ մի բանի չէին հանգեցրել։ Կանադայի քաղաքացիություն ունեցող արքեպիսկոպոսի կազմակերպած ամենախոշոր հանրահավաքը տեղի էր ունեցել մայիսի 9-ին։ Դեռ այն ժամանակ շատերն էին սպասում, որ կկարողանան Հայաստանի խնդիրները լուծել բառացիորեն մեկ օրում։ Բայց Գալստանյանը, մարդկանց հավաքելով հրապարակում, մի քանի կարգախոսներ հնչեցրեց և կոչ արեց ցրվել։ Դրանից հետո ցուցարարներից ոմանք հասկացան, որ շարժման առաջնորդը երկիրը փրկելու հստակ ծրագիր չունի։ Փաստացի նման ծրագիր դեռ չի էլ ներկայացվել։
Եթե Գալստանյանը կոչ է անում միանալ իրեն չբարձրաձայնելով իր ռազմավարությունը, ապա նա ամենայն հավանականությամբ չի հավաքի այնքան ցուցարար, որքան եղել էր մայիսի 9-ին։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը