ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի ՀԱՕԿ-ը կբողոքարկի Ալեքսանյանին Օլիմպիական խաղերում պարտված համարած դատավորների որոշումը 

ՍՊՈՐՏ

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն (ՀԱՕԿ) դիմել է Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) բողոքարկման հանձնաժողովին բողոքարկելու Փարիզի Օլիմպիական խաղերի եզրափակչում հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանի կրած պարտությունը, գրում է rsport.ria.ru-ն։

«Մինչև 97 կգ քաշային կարգում Օլիմպիական խաղերի եզրափակչում Արթուր Ալեքսանյանի և իրանցի Մոհամմադհադի Սարավիի մենամարտի արդյունքի բողոքարկման հետ կապված իրավիճակը հետևյալն է: Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան գրավոր պատասխանել է, որ մրցավարները ճիշտ որոշում են կայացրել: Բայց այն, որ մենք 100 տոկոսով իրավացի ենք, փաստ է: Հայաստանի ՀԱՕԿ-ը, կցելով հանրապետության ըմբշամարտի ֆեդերացիայի դիմումը և ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի պատասխանը, դիմել է Միջազգային օլիմպիական կոմիտեի բողոքարկման հանձնաժողովին»,- «Արմենպրես» պետական գործակալությունն է մեջբերել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Կարեն Գիլոյանին։

Գիլոյանի խոսքով, ՄՕԿ-ի բողոքարկման հանձնաժողովը խնդրել է պարզաբանել, թե դատավորների ո՞ր որոշումն է վիճարկում հայկական կողմը։ «Ավելի քան վստահ ենք, որ Ալեքսանյանը չէր պարտվի այդ մենամարտում, մենք մեր ոսկե մեդալը կպահանջենք մինչև վերջ, մինչև Լոզան»,- ընդգծել է նա։

Ալեքսանյանը 32 տարեկան է։ Նա 2016 թվականի Ռիո դե Ժանեյրոյի խաղերի օլիմպիական չեմպիոն է, 2012 թվականի Լոնդոնի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Տոկիոյի և Փարիզի խաղերի արծաթե մեդալակիր։ Նա ունի չորս ոսկե և երեք արծաթե մեդալ աշխարհի առաջնությունում, ինչպես նաև յոթ ոսկե, երկու արծաթե և մեկ բրոնզե մեդալ Եվրոպայի առաջնությունում։ 2024 թվականին Փարիզում կայացած Օլիմպիական խաղերում Հայաստանի հավաքականը մեդալային հաշվարկում զբաղեցրել է 66-րդ տեղը նվաճելով երեք արծաթե և մեկ բրոնզե մեդալ։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular