Հարվածել է բորդյուրին և շրջվել․ 19-ամյա աղջիկը տեղում մահացել է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀամաձայն ներկայացված տվյալների՝ 15 օգոստոսի ժամը 3:30-ին Սամարայում՝ Մոսկովյան խճուղում, 20-ամյա վարորդը, վարելով «Լադա Պրիորա» մակնիշի ավտոմեքենա, կորցրել է մեքենայի կառավարումը, հարվածել է բորդյուրին և շրջվել։
Արդյունքում, 19-ամյա ուղևորուհին մահացել է տեղում, իսկ մյուս 19-ամյա ուղևորուհին տեղափոխվել է հիվանդանոց։ Վարորդը չի տուժել։ Տեղի ունեցածի բոլոր հանգամանքները դեռևս պարզվում են։