ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երիտասարդներն այցելել են Մասիսի գերեզմանատուն, որտեղ ծխելու եղանակով՝ օգտագործել թմրանյութ. ՆԳՆ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Օգոստոսի 13-ի կեսգիշերին Մասիս քաղաքի Արարատյան փողոցում ծառայություն իրականացնող պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են «Լադա» մակնիշի մեքենա: Ուղևորներից մեկը դրսևորել է կասկածելի վարքագիծ և պարեկի հարցին` ունե՞ն չթույլատրվող իր կամ առարկա, նա հայտնել է, որ թմրանյութ ունի:

Թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով վարորդն ու չորս ուղևորները, բոլորն էլ 17-22 տարեկան, չորսը` Արտաշատ քաղաքի, մեկը` Շահումյան գյուղի բնակիչ, ձերբակալվել ու տեղափոխվել են ոստիկանության Մասիսի բաժին: Մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք:
Անձնական խուզարկությամբ նրանցից մեկի՝ 19-ամյա երիտասարդի գրպանում հայտնաբերվել է լուցկու տուփ և թղթե փաթեթ՝ երկուսն էլ լցված դեղնականաչավուն չոր զանգվածով:

Մասիսի բաժնի և պարեկային ծառայողների համատեղ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 19-ամյա երիտասարդը թմրանյութը 10 հազար դրամով ձեռք է բերել Արտաշատ քաղաքի բնակիչ 29-ամյա մի տղամարդուց: Այնուհետև երիտասարդներն այցելել են Մասիսի գերեզմանատուն, որտեղից դուրս գալով` ծխելու եղանակով միասին օգտագործել են թմրանյութը, ինչից հետո 19-ամյա երիտասարդը մնացած զանգվածը դրել է գրպանը:

Հետագա միջոցառումներով ճշտվել է թմրանյութն իրացնողի ինքնությունը: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ նրան հայտնաբերելու ուղղությամբ:

Փաստի առթիվ Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: 19-ամյա երիտասարդը ձերբակալվել և տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular