ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պետական համակարգից շատ մարդիկ այս պայքարի մեջ են․ Բոլոր նախարարություններից․ Բագրատ Սրբազան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նուբարաշենում բնակիչների հետ հանդիպման ժամանակ Բագրատ Սրբազանն ասաց՝ իշխանության օղակում շատերն այսօր  ատելություն են մտցնում հանրային կյանք, մոլորված են իրենց մտքերով,  շահ ունեն ու այդ շահից դրդված են գործում ընդդեմ պետականության։

«Ոմանք չեն էլ հասկանում, ոմանք լավ են հասկանում են, երբ տանը առանձին են, բայց ի՞նչ անեն, «տուն պետք է պահեն»՝ պետականությունը կործանելով»,- նշեց Սրբազանը։

Այնուհանդերձ, ինչպես հայտնեց նա, պետական օղակում շատերը սթափվել են և միացել են Սրբազան պայքարին։

«Ուրախ եմ, որ պետական համակարգում, պետծառայողների մեջ կան շատ մարդիկ, ովքեր այս պայքարի մեջ են։ Ես իրենցից շատ-շատերին եմ հանդիպել։ Բոլոր նախարարություններից։ Միայն մնում է, որ մենք հնարավորություն ու դաշտ ստեղծենք, որ այդ մարդիկ կարողանան լիովին ինքնարտահայտվել։ Ես արդեն ասել եմ՝ եթե կողմ եք, ձեր կարծիքը, ասելիքը պետք է հրապարակային արտահայտեք։ Շատ շուտով դա էլ տեղի կունենա»,- ասաց Բագրատ Սրբազանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular