Թայվանում 6 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Թայվանում տեղի է ունեցել 6,0 մագնիտուդով երկրաշարժ։
Նշվում է, որ զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Հուալյան քաղաքից 23 կիլոմետր հարավ-արևելք, իսկ օջախը՝ 10 կիլոմետր խորության վրա։