ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանում հանքավայրի պայթյունի ու փլուզման հետևանքով զոհերի թիվն ավելացել է. հայտնաբերվել է ևս 7 դի

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իրանում օրեր առաջ ածխհի հանքում տեղի ունեցած խոշոր պայթյունի ու փլուզման հետևանքով մահացածների թիվը հասել է 42-ի։ Այդ մասին հայտնում է SBS-ը։

Որոնողափրկարարական աշխատանքների շրջանակներում հայտնաբերվել է ևս 7 հանքափորի դի։ Դրանք ուղարկվել են փորձաքննության՝ պարզելու ինքնությունը։

Տեղի իշխանության ներկայացուցիչ Գոլեսթան Ռեզա Մորովաթի խոսքով՝ հանքում, ամենայն հավանականությամբ, դեռ 1 հանքափոր է մնացել։

Հիշեցնենք, որ ողբերգությունը տեղի է ունեցել մայիսի 3-ին, ինչի կապակցությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական ուղերձ էր հղել Իրանի նախագահ Հասան Ռոհանիին։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular