ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Փաշինյանի գործարքը Թուրքիայի, Ադրբեջանի և Արևմուտքի հետ. Հայաստանի կարգավիճակն է աճուրդի դրված»  

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մեր աչքի առաջ հերթական առցանց քաղաքական գործարքն է ծավալվում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և մի շարք աշխարհաքաղաքական սուբյեկտների՝ Թուրքիայի, Ադրբեջանի և հավաքական Արևմուտքի (առաջին հերթին Լոնդոնի) միջև, գրում է dzen.ru-ն։ 

Քաղաքական պայմանագիրը կամ քաղաքական գործարքը կողմերի փոխադարձ պատասխանատվության մասին համաձայնություն է։ Քաղաքական համաձայնագրերը կնքվում են քաղաքական գործիչների, քաղաքական կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, իշխանության ճյուղերի և առանձին պետությունների միջև։ Մեր դեպքում գործ ունենք մեկ պաշտոնյայի և արտաքին քաղաքական մի շարք սուբյեկտների գործարքի հետ։

Այդ քաղաքական գործարքը լիարժեք հասկանալու համար պետք է դիտարկել խճանկարի երկու տարր. Իլհամ Ալիևի օգնականի հայտարարությունը, ինչը բացահայտեց Փաշինյանի հետ բանակցությունները, ինչպես նաև անձամբ Փաշինյանի հայտարարությունը։

Հիշեցնենք, որ Ամիրբեկովն ասել էր, որ Փաշինյանի հետ քննարկվել է Հայաստանի Սահմանադրության փոփոխության հարցը, իսկ Փաշինյանը հայտարարել էր, որ «մինչև 2027 թվականը Սահմանադրությունը փոխելն անհնարին կլինի»։ 

Եվ այստեղ հարց է առաջանում. ինչո՞ւ են խոսում 2027 թվականի մասին: Հենց դա է քաղաքական գործարքի էությունը։ Նիկոլ Փաշինյանն ակնկալում է, որ Անկարան, Բաքուն, Լոնդոնը և Վաշինգտոնը կաջակցեն իր վերընտրմանը 2026 թվականին, իսկ սեփական իշխանությունը վերարտադրելուց հետո Փաշինյանը կբավարարի իր աշխարհաքաղաքական գործընկերների պահանջները, որոնցից մի քանիսի մասին ասել է նույն Ամիրբեկովը՝ «Զանգեզուրի միջանցք», համատեղ դիմում ԵԱՀԿ-ին Արցախի հարցերով զբաղվող Մինսկի խումբը լուծարելու խնդրանքով։

Գործարքի մյուս մասնակիցները ևս ունեն նաև իրենց պահանջների փաթեթը. փակել Մեծամորի ատոմակայանը, 102-րդ ռազմակայանը, ռուս սահմանապահներին դուրս բերել Հայաստանից, հրաժարվել ռուսական էներգակիրներ գնելուց, ապահովել հազարավոր ադրբեջանցիների վերաբնակեցումը Հայաստան և այլն:

Այսինքն գործարքն ունի հետևյալ բանաձևը. մինչև 2026 թվականն ինձ վրա մեծ ճնշում մի՛ գործադրեք, իսկ դրա դիմաց՝ սկսած 2027 թվականից, ես էլ ավելի կիջեցնեմ Հայաստանի կարգավիճակի նշաձողը։ Ուրիշ ինչպե՞ս կարող ենք բնութագրել այն, ինչ սպասվում է Հայաստանին, եթե այդ գործարքն իրականացվի։

Հատկանշական է նաև այն, որ բուն Ադրբեջանում, եթե անգամ համաձայնել են նման գործարքի, այնուամենայնիվ, չեն վստահում Փաշինյանին և պատրաստվում են պատերազմի։ Դրա մասին են վկայում ոչ միայն զենքի շարունակվող գնումները, այլ նաև անընդհատ տեղեկատվական արտահոսքերը, որոնք ամեն պահ հող են նախապատրաստում ռազմական հարձակման համար։ 

Փաշինյանի անձնական շահն այս գործարքից ակնհայտ է, բայց արդյո՞ք մի ամբողջ ժողովուրդի, նրա քաղաքական և տնտեսական վերնախավի պետք է իջեցնել պետության կարգավիճակը մեկ անձի շահերը բավարարելու ու նրա անվտանգությունն ու բարեկեցությունն ապահովելու համար։ Մտածեք դրա մասին...

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular