ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ճակատ ճակատի են բախվել 3 մեքենաներ․ զոհեր կան

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Երեք մարդ զոհվել է ճակատային բախման հետևանքով Տյումենի մարզի դաշնային մայրուղու վրա։

Տյումեն-Խանտի-Մանսիյսկ մայրուղու Ուվատի շրջանում սահմանափակվել է տրանսպորտի երթևեկությունը լուրջ վթարի պատճառով, որում զոհեր են եղել։

Ճակատային բախումը տեղի է ունեցել 502-րդ կիլոմետրում, բախվել են երկու մարդատար ավտոմեքենաներ՝ «Toyota Land Cruiser»-ը և «Lada Granta»-ն։ «Lada»-ի վարորդը դուրս է եկել հանդիպակաց գոտի և հարվածել «Toyota»-ին։ Բժիշկների օգնություն է անհրաժեշտ եղել «Toyota»-ի ուղևորներին և վարորդին։

Տարածքի Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է երեք զոհի մասին։

– Այստեղ բախվել են «Toyota Land Cruiser»-ը և «Lada Granta»-ն։ Վարորդներից մեկը դուրս է եկել հանդիպակաց գոտի։ Նախնական տվյալներով «Lada»-ի ավտոմեքենայում զոհվել են երեք մարդ, ևս երեք մարդ վիրավորվել է՝ մեկը «Lada»-ից և երկուսը «Toyota»-ից, – տեղեկացրել են Տյումենի մարզի Ճանապարհային ոստիկանության մամուլի ծառայությունից:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular