Վլադիմիր Պուտինը մեկնում է Բաքու
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎլադիմիր Պուտինը օգոստոսի 18-19-ը պետական այցով կգտնվի Ադրբեջանում։
Բանակցությունների ընթացքում կքննարկվեն ռազմավարական գործընկերության և դաշինքի հարցեր, ինչպես նաև միջազգային արդի խնդիրները, հայտնել են Կրեմլի մամուլի ծառայությունից։
ՌԴ նախագահի Ադրբեջան կատարած այցի արդյունքներով նախատեսվում է ընդունել պետությունների ղեկավարների համատեղ հայտարարություն եւ ստորագրել միջկառավարական փաստաթղթեր։