ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բելառուսը հրաժարվել է եվրոպական մակարոնեղենից․ կներկրեն ԵԱՏՄ-ից

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Օգոստոսի 31-ից Բելառուսը ԵՄ երկրներից  մի շարք ապրանքների ներմուծման սահմանափակումներ է կիրառել։  

Երկրի առևտրի նախարարության ներկայացուցիչ Նատալյա Մելնիկովան այս կապակցությամբ հայտարարել է, որ սահմանափակումները բացասական ազդեցություն չեն ունենա ներքին շուկայի վրա ։

«Որպես օրինակ բերեմ մակարոնեղենը։ Օգոստոսի 31-ից սահմանափակում ենք մտցնելու ԵՄ երկրներից մակարոնեղենի ներկրման համար։ Դրա մասնաբաժինը ներքին շուկայում փոքր է ՝ մոտ 5-6%»,- ասել է պաշտոնյան՝ հավելելով, որ տեղական արտադրողները կլրացնեն բացը։ Բացի այդ, ինչպես նշել է Մելնիկովան, մակարոնեղեն Բելառուսը ներկրում է նաև բարեկամ երկրներից։

«ԵԱՏՄ երկրներից   մակարոնեղենի ներմուծման մաքսատուրք չունենք, այսինքն՝ ներքին շուկայում դրա գինը միշտ ցածր կլինի»,- ասել է նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular